Դանիան պաշտոնապես մերժել է Գրենլանդիան գնելու ԱՄՆ –ի առաջարկը
(last modified Mon, 19 Aug 2019 04:16:13 GMT )
Օգոստոս 19, 2019 08:46 Asia/Tehran
  •  Դանիան պաշտոնապես մերժել է Գրենլանդիան գնելու ԱՄՆ –ի առաջարկը

Դանիայի վարչապետ Մաթ Ֆրիդրիքսենը, երկուշաբթի օրը Գրենլանդիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ կղզին չի վաճառվում և այն գնելու ԱՄՆ-ի առաջարկն անիմաստ է:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Դանիայի վարչապետի հայտարարությունը հնչում է այն պայմաններում, երբ սույն թվականի սեպտեմբերին Դանիա կատարելիք այցի նախօրեին, Դոնալդ Թրամփն իր խորհրդականների հետ քննարկել էր Գրենլանդիա կղզին գնելու հարցը:

ԱՄՆ նախագահի այս որոշումը վրդովմունք է առաջացրել Գրենլանդիայի բնակիչների շրջանում, որոնք այդ որոշումը հիմարություն են որակել:

Գրենլանդիան աշխարհի ամենախոշոր կղզին է և գտնվում է Դանիայի իշխանության տակ:

2008 թվականին Գրենլանդիան ընդլայնեց իր ինքնավարությունը, սակայն քանի որ կղզին պատկանում է Դանիային, միջազգային որոշումների մեծ մասը կայացվում են այդ երկրի կողմից:

ԱՄՆ-ն, Դանիայի հետ ռազմական համաձայնագրի շրջանակներում, այդ երկրում հիմնել է ռազմաբազա: