Ջոնսոն. Հոկտեմբերի 31-ին, Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից
https://parstoday.ir/hy/news/world-i110627-Ջոնսոն._Հոկտեմբերի_31_ին_Բրիտանիան_դուրս_կգա_ԵՄ_կազմից
Մեծ Բրիտանիայի վարչապետը վերահաստատել է հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից երկիրը դուրս բերելու իր որոշումը:
(last modified 2026-04-26T14:16:06+00:00 )
Օգոստոս 19, 2019 12:55 Asia/Tehran
  • Ջոնսոն. Հոկտեմբերի 31-ին, Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից

Մեծ Բրիտանիայի վարչապետը վերահաստատել է հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից երկիրը դուրս բերելու իր որոշումը:

Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Բորիս Ջոնսոնն իր թուիթերյան էջում գրել է. «Բրիտանիան հոկտեմբերի 31-ին դուրս կգա ԵՄ-ից: Կառավարությունը կխնայի ավելի շատ միջոցներ ՝ դրանք առողջապահության, ներդրումների և հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներին ուղղելու համար»:

Ջոնսոնի այս հայտարարությունն արվում է  այն  պայմաններում, երբ կիրակի օրը,   Sunday Times օրաթրեթը, հղում անելով ԵՄ-ից առանց համաձայնության դուրս գալու վերաբերյալ կառավարության գաղտնի փատաթղթին, գրել է, որ առանց համաձայնության ԵՄ-ից դուրս գալու դեպքում, Բրիտանիան կկանգնի վառելիքի, սննդի և դեղորայքի լուրջ պակասի առջև:

Ջոնսոնը հայտարարում է, որ խորհրդարանը չի կարող կանխել ԵՄ-ից դուրս գալու իր որոշման  գործադրումը: