Ջոնսոն. Հոկտեմբերի 31-ին, Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից
Մեծ Բրիտանիայի վարչապետը վերահաստատել է հոկտեմբերի 31-ին Եվրամիությունից երկիրը դուրս բերելու իր որոշումը:
Իրանի ռադիոհեռուստատեսության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Բորիս Ջոնսոնն իր թուիթերյան էջում գրել է. «Բրիտանիան հոկտեմբերի 31-ին դուրս կգա ԵՄ-ից: Կառավարությունը կխնայի ավելի շատ միջոցներ ՝ դրանք առողջապահության, ներդրումների և հանցագործությունների դեմ պայքարի ոլորտներին ուղղելու համար»:
Ջոնսոնի այս հայտարարությունն արվում է այն պայմաններում, երբ կիրակի օրը, Sunday Times օրաթրեթը, հղում անելով ԵՄ-ից առանց համաձայնության դուրս գալու վերաբերյալ կառավարության գաղտնի փատաթղթին, գրել է, որ առանց համաձայնության ԵՄ-ից դուրս գալու դեպքում, Բրիտանիան կկանգնի վառելիքի, սննդի և դեղորայքի լուրջ պակասի առջև:
Ջոնսոնը հայտարարում է, որ խորհրդարանը չի կարող կանխել ԵՄ-ից դուրս գալու իր որոշման գործադրումը: