Մակրոն. Առանց համաձայնության բրեքզիթի պատասխանատուն Ջոնսոնն է
https://parstoday.ir/hy/news/world-i110710-Մակրոն._Առանց_համաձայնության_բրեքզիթի_պատասխանատուն_Ջոնսոնն_է
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ առանց համաձայնության բրեքզիթը գործադրելու ամբողջ պատասխանատվությունը կրելու է Բրիտանիան:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 22, 2019 04:32 Asia/Tehran
  • Մակրոն. Առանց համաձայնության բրեքզիթի պատասխանատուն Ջոնսոնն է

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ առանց համաձայնության բրեքզիթը գործադրելու ամբողջ պատասխանատվությունը կրելու է Բրիտանիան:

Չորեքշաբթի օրը, Էմանուել Մակրոնն ասել է. «Եթե Բրիտանիայում որևէ լուրջ փոփոխություն տեղի չունենա, այդ թվում՝ ընտրություններ կամ հանրաքվե, բրեքզիթը հետաձգելու պատճառ չի լինի»:

Բորիս Ջոնսոնի կողմից ներկայացված բրեքզիթի վերաբերյալ փոփոխությունների առաջարկն այս պահին գործադրելի չէ:

Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ առանց Ուկրաինայի ճգնաժամը լուծելու Ռուսաստանի վերադարձը «G7», ռազմավարական սխալ է:

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ին, այդ երկիրը դուրս կգա ԵՄ-ից՝ համաձայնությամբ թե առանց դրա: