Մակրոն. Առանց համաձայնության բրեքզիթի պատասխանատուն Ջոնսոնն է
Օգոստոս 22, 2019 04:32 Asia/Tehran
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ առանց համաձայնության բրեքզիթը գործադրելու ամբողջ պատասխանատվությունը կրելու է Բրիտանիան:
Չորեքշաբթի օրը, Էմանուել Մակրոնն ասել է. «Եթե Բրիտանիայում որևէ լուրջ փոփոխություն տեղի չունենա, այդ թվում՝ ընտրություններ կամ հանրաքվե, բրեքզիթը հետաձգելու պատճառ չի լինի»:
Բորիս Ջոնսոնի կողմից ներկայացված բրեքզիթի վերաբերյալ փոփոխությունների առաջարկն այս պահին գործադրելի չէ:
Ֆրանսիայի նախագահը հավելել է, որ առանց Ուկրաինայի ճգնաժամը լուծելու Ռուսաստանի վերադարձը «G7», ռազմավարական սխալ է:
Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ հոկտեմբերի 31-ին, այդ երկիրը դուրս կգա ԵՄ-ից՝ համաձայնությամբ թե առանց դրա:
Պիտակ