Ֆրանսիայի նախազգուշացումը. Առանց համաձայնության բրեքզիթի դեպքում, Լոնդոնը կդառնա ԱՄՆ-ի հպատակը
Բրիտանիայի վարչապետի հետ Ֆրանսիայի նախագահի հանդիպումից առաջ, այդ երկրի կառավարությունը հայտարարել է, որ առանց համաձայնության բրեքզիթի դեպքում, Լոնդոնը կարող է դառնալ ԱՄՆ-ի հպատակը:
Ելիսեյան պալատը հինգշաբթի օրը հանդես է եկել Իռլանդիայի սահմանի վերաբերյալ նախագծի աջակցությամբ, այն պայմաններում, երբ Բորիս Ջոնսոնն անցյալ օրը ԵՄ-ին կոչ է արել հիմք ընդունելով բրեքզիթի պայմանագիրը, վերանայել backstop-ի՝ Իռլանդիայի հետ սահմանի վերաբերյալ իր տեսակետը: ԵՄ-ն մերժել է Ջոնսոնի առաջարկը:
Փարիզն ընդգծելով իր սկզբունքներին, այդ թվում՝ backstop-ին ԵՄ հավատարիմ մնալու անհրաժեշտությունը, նշել է, որ այս կապակցությամբ որևէ բանակցություն պետք է բացառել:
Ջոնսոնը հայտարարել է, որ 2019թ հոկտեմբերի 31-ին, համաձայնությամբ կամ առանց դրա, Բրիտանիան դուրս կգա ԵՄ կազմից: