Մակրոն. Ամերիկյան «դարի գործարք» նախագծի կապակցությամբ որևէ հույս չունեմ
https://parstoday.ir/hy/news/world-i110747-Մակրոն._Ամերիկյան_դարի_գործարք_նախագծի_կապակցությամբ_որևէ_հույս_չունեմ
Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ կորցրել է հույսը ԱՄՆ նախագահի ներկայացրած «դարի գործարք» նախագծի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2019 04:58 Asia/Tehran
  •  Մակրոն.  Ամերիկյան «դարի գործարք» նախագծի կապակցությամբ որևէ հույս չունեմ

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ կորցրել է հույսը ԱՄՆ նախագահի ներկայացրած «դարի գործարք» նախագծի կապակցությամբ:

Հինգշաբթի օրը, իսրայելական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում, Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ չի սպասելու ԱՄՆ նախագահի ներկայացրած «դարի գործարք» նախագծին: Նա հավելել է. «Հնարավոր չէ որևէ նախագծի ընդունումը պարտադրել, եթե պարաստ չեք դրա շուրջ երկխոսության»:

Մակրոնը հայտարարել է որ փնտրում է նոր ճանապարհներ ու ելքեր՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության լուծման համար:

ԱՄՆ նախագահի ներկայացրած «դարի գործարք» նախագծի համաձայն, պաղեստինցի փախստականները զրկվում են հայրենիք վերադառնալու և մի շարք այլ իրավունքներից:

Պաղեստինի բոլոր խմբավորումները, կտրականապես մերժել են այս նախագիծը և բոյկոտել Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում հունիսի 25-ին 26-ին այս թեմայով անցկացված նիստը: