ԱՄՆ-ը սպառնում է բոյկոտել մասնավոր նավարկության ծովային գծերը
https://parstoday.ir/hy/news/world-i110762-ԱՄՆ_ը_սպառնում_է_բոյկոտել_մասնավոր_նավարկության_ծովային_գծերը
Հակադարձելով Իրանի տանկերը կալանավորելու հարցում ԱՄՆ-ի հետ միջազգային հանրության չհամագործակցելուն, ԱՄՆ-ը սպառնացել է, որ պատժամիջոցներ կսահմանի մասնավոր հատվածների դեմ, որոնք, որոնք կփորձեն օգնել Միջերկրական ծովում Իրանի նավթատարին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2019 12:47 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը սպառնում է բոյկոտել մասնավոր նավարկության ծովային գծերը

Հակադարձելով Իրանի տանկերը կալանավորելու հարցում ԱՄՆ-ի հետ միջազգային հանրության չհամագործակցելուն, ԱՄՆ-ը սպառնացել է, որ պատժամիջոցներ կսահմանի մասնավոր հատվածների դեմ, որոնք, որոնք կփորձեն օգնել Միջերկրական ծովում Իրանի նավթատարին:

«Ռոյթերս» գործակալության հաղորդման համաձայն, ԱՄՆ կառավարությունը՝ Իրանի  «Ադրիան» տանկերին մասնավոր հատվածի կողմից  օգնությունը արգելելու նպատակով, հայտարարել է, որ պատժամիջողներ կսահմանի այն ընկերությունների դեմ, որոնք կփորձեն օգնել Իրանի տանկերին՝ նավահանգստում կայանելու համար: 

Ջիբրալթարում 45 օր կալանավորված մնալուց հետո, իրանական «Ադրիան» նավթատարն օգոստոսի 18-ին  ուղևորվեց դեպի միջազգային ջրեր:

Հուլիսի 4-ին իրանական «Ադրիան» (Գրեյս-1) նավթատարը կալանավորվել էր Բրիտանիայի ծովուժի կողմից, Ջիբրալթարի նեղուցում: 

Ջիբրալթարի Գերագույն դատարանն օգոստոսի 15-ին  կայացրեց նավթատարի ազատ արձակման որոշումը, անտեսելով կալանքի ժամկետը երկարաձգելու ԱՄՆ-ի պահանջը: