Ռուսաստանը երկարաձգել է «Պատժամիջոց՝ պատժամիջոցի դեմ» օրենքը
Ռուսաստանը հայտարարել է, որ երկարաձգում է «Պատժամիջոց՝ պատժամիջոցի դեմ» օրենքը:
Ուրբաթ օրը, ՌԴ կառավարությունը, երկարաձգելով ԱՄՆ-ի, Նորվեգիայի, Ավստրալիայի, Կանադայի ու ԵՄ-ի դեմ պատժամիջոցները, հայտարարել է. «Ալբանիան, Մոնտենեգրոն, Իսլանդիան, Լիխտեյնշտեյնը և Ուկրաինան նույնպես, Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին միանալու պատճառով, ներառվւոմ են ՌԴ պատժամիջոցների ցուցակում»:
Վերոնշյալ օրենքը գործելու է մինչև 2020թ. դեկտեմբերի 31-ը:
Հաղորդման համաձայն, ՌԴ գյուղատնտեսության վերահսկողության գործակալությունը հայտարարել է, որ պատժամիջոցները ընթացքում, վերոնշյալ երկրներից անօրինական ճանապարհով Ռուսաստան ներմուծված 32 հազար տոննա գյուղմքերքը և խոշոր եղջերավոր անասունների խմբաքանակը ոչնչացվել են: