Պուտին.«Մոսկվան չի ներքաշվի սպառազինական մրցավազքի մեջ»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է.«Մոսկվան չի պատրաստվում ներքաշվել սպառազինական մրցավազքի մեջ:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ուրբաթ օրն այդ երկրի Պետդումայում հայտարարել է. «Ռուսաստանը չի մտնի սպառազինական մրցավազքի մեջ, քանզի չի ցանկանում այդ քայլով ծանր վնասներ պատճառել իր տնտեսությանը»:
Պուտինը հավելել է. «Աշխարհի այլ երկրների համեմատությամբ, Ռուսաստանը սահմանափակ ռազմական ծախսեր ունի»:
«Իր ռազմական համակարգերն ու զենքերն արդիականացնելու Ռուսաստանի նախաձեռնությունը հակադարձ քայլ էր Միջին հեռահարության միջուկային ուժերի համաձայնագրից՝ INF-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուն» ասել է ՌԴ նախագահը:
Միացյալ Նահանգները 2019 թվականի օգոստոսի երկուսին դուրս եկավ Միջին հեռահարության միջուկային ուժերի համաձայնագրից՝ INF-ից: Ռուսաստանը, հակադարձելով այդ քայլին, նույնպես դուրս եկավ համաձայնագրից: