ԻԻՀ ԱԳՆ. ԱՄՆ-ի հրթիռային փորձարկումը կհանգի աշխարհում սպառազինությունների մրցավազքի
Իրանի արտգործնախարարության խոսնակը, մտահոգություն հայտնելով ԱՄՆ միջին հեռահարության միջուկային հրթիռային փորձարկումների կապակցությամբ, այդ քայլը որակել է որպես աշխարհում նոր սպառազինության մրցավազքի մեկնարկ:
Սեյդ Աբբաս Մուսավին, շաբաթ օրը դատապարտելով ԱՄՆ-ին՝ միակողմանիության և միջազգային պայմանագրերից դուրս գալու քաղաքականությունների և միջազգային իրավունքի, կանոնների և նորմերի խախտման համար, ասել է.«ԱՄՆ միջին հեռահարության հրթիռի փորձարկումը սպառնում է միջազգային խաղաղությանը և անվտանգությանն ու ծանր տնտեսական ծախսեր կպարտադրի այլ երկրներին»:
Կիրակի օրը ԱՄՆ-ը, Կալիֆոռնիայի Սան Նիկոլա կղզում, միջին հեռահարության թևավոր հրթիռ է փորձարկել:
ԱՄՆ-ի այս փորձարկումն իրականացվում է INF պայմանագրից դուրս գալուց հետո: