Մակրոնը Մեծ Յոթնյակի ուղերձը կփոխանցի Իրանին
https://parstoday.ir/hy/news/world-i110820-Մակրոնը_Մեծ_Յոթնյակի_ուղերձը_կփոխանցի_Իրանին
Մեծ Յոթնյակի խումբը Ֆրանսիայի նախագահին նշանակել է Իրանին ուղերձ փոխանցելու և Թեհրանի հետ բանակցություններ վարելու պատասխանատու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 25, 2019 12:21 Asia/Tehran
  • Մակրոնը Մեծ Յոթնյակի ուղերձը կփոխանցի Իրանին

Մեծ Յոթնյակի խումբը Ֆրանսիայի նախագահին նշանակել է Իրանին ուղերձ փոխանցելու և Թեհրանի հետ բանակցություններ վարելու պատասխանատու:

Հղում անելով Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի աշխատակազմի  պաշտոնական աղբյուրին, «Ֆրանս Պրես»-ը հաղորդել է, որ Մեծ Յոթնյակի երկրների ղեկավարներն այդ հարցի շուրջ բանակցել են շաբաթ երեկոյան   Ֆրանսիայի հարավ-արևմտյան  Բիարից քաղաքում անցկացված գագաթաժողովում, և համաձայնության եկել, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բանակցություններ վարի Իրանի հետ և ուղերձը փոխանցի Թեհրանին:

Գործակալությունը գրել է,որ առաջնային խնդիրը միջուկային զենքերին Իրանի հասանելիության կանխումն է և Պարսից ծոցում լարվածությունների վերացումը:

Աշխարհի յոթ արդյունաբերական երկրների ղեկավարների 45-րդ գագաթաժողովը  մեկնարկեց օգոստոսի 24-ին՝ Ֆրանսիայի Բիարից քաղաքում:

Մեծ Յոթնյակի երկրներն են՝ Միացյալ Նահանգները, Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, Ֆրանսիան և Ճապոնիան: