The Hill.«Բրյուսելն ի աջակցություն Թեհրանի, կանգնել է Վաշինգտոնի դեմ»
The Hill պարբերականը գրում է.«Եվրամիությունն աջակցելով Իրանին, չի ցանկանում միանալ Պարսից ծոցում և Հորմոզի նեղուցում ԱՄՆ-ի ծովային կոալիցիային»:
The Hill պարբերականի կայքը կիրակի օրը հաղորդել է, որ Պարսից ծոցում լարվածությունը սրվել է և Վաշինգտոնը ջանքեր է գործադրում որպեսզի եվրոպական երկրները միանան այդ տարածաշրջանում ծովային կոալիցիա կազմելու նախագծին: Սակայն Եվրամիությունը, պաշտպանելով Իրանին և տարածություն պահպանելով Միացյալ Նահանգներից, չի պատրաստվում միանալ Վաշինգտոնի հակաիրանական քաղաքականություններին:
Եվրամիությունը դեմ է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին:
Ըստ հաղորդման, Բրյուսելում Եվրամիության պաշտոնատարների պահվածքը ցույց է տալիս, որ «Իրանի սպառնալիքի» դեմ պայքարելու փոխարեն, նրանք ջանքեր են գործադրում՝ Թեհրանին պաշտպանելու համար: