ԱՄՆ սենատորը խոստովանել է, որ Իրանի արտաքին քաղաքականության կարողությունները մեծ են
Ամերիկացի հանրապետական սենատորը խոստովանել է, որ ԻԻՀ ԱԳՆ ներկայությունը G7 գագաթնաժողովում առանց Վաշինգտոնի հետ խորհրդակցելու և վերջինիս պատժամիջոցների ենթարկված լինելու պայմաններում, վկայում է Իրանի արտաքին քաղաքականության կարողության մասին:
Քննադատելով Ֆրանսիային՝ ԻԻՀ ԱԳ նախարարին G7 –ի գագաթաժողովոին հրավիրելու կապակցությամբ, Լինդսի Գրեհամը նշել է. «Այդ քայլն Իրանի դեմ թուլության նշան էր»:
Նա հավելել է. «Երբ Ֆրանսիան Իրանի արտգործնախարարին հրավիրում է G-7- ի հանդիպմանն առանց ԱՄՆ-ի հետ խորհրդակցելու, դա նաև սարսափելի անհարգալից վերաբերմունքի նշան է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ»:
Կիրակի օրը, G7 –ի գագաթաժողովոի շրջանակում, ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էանուել Մակրոնի, ԱԳՆ Ժան Իվ Լը Դրանի և Գերմանիայում Բրիտանիայի ներկայացուցիչների հետ:
Բիարից քաղաքից հեռանալուց առաջ, Զարիֆը թուիթերյան գրառման մեջ նշել է, որ Իրանը շարունակում է իր ակտիվ դիվանագիտության քաղաքականությունը՝ կառուցողական համագործակցության ուղղությամբ: Զարիֆը գրել է. «Առաջընթացի ճանապարհը դժվար է, սակայն արժե փորձել»:
ԻԻՀ ԱԳ նախարարությունը հայտարարել է, որ Զարիֆի այցի ըթնացքում ԱՄՆ ներկայացուցիչների հետ որևէ բանակցություն տեղի չի ունեցել: