Մեկնարկել է ԱՄՆ հակառուսական պատժամիջոցների երկրորդ փուլ
https://parstoday.ir/hy/news/world-i110854-Մեկնարկել_է_ԱՄՆ_հակառուսական_պատժամիջոցների_երկրորդ_փուլ
ԱՄՆ-ը իրականացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլը, Բրիտանիայում Ռուսաստանի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին թունավորելու պատրվակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2019 13:04 Asia/Tehran
  •  Մեկնարկել է ԱՄՆ հակառուսական պատժամիջոցների երկրորդ փուլ

ԱՄՆ-ը իրականացրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլը, Բրիտանիայում Ռուսաստանի նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին թունավորելու պատրվակով:

Երկուշաբթի օրը ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել է, որ պատժամիջոցների այս փուլի ընթացքում ամերիկյան բանկերին չի թույլատրվի վարկեր տրամադրել Ռուսաստանի կառավարությանը, բացի սնունդ կամ գյուղատնտեսական և այլ ապրանքներ գնելու համար:

ԱՄՆ պետդեպարտամենտը նույնպես դեմ է արտահայտվել միջազգային ֆինանսական հաստատությունների, այդ թվում ՝ Համաշխարհային բանկի և ԱՄՀ-ի կողմից Մոսկվային վարկեր տրամադրելու կամ երկարաձգմանը:

Նոր պատժամիջոցների համաձայն՝ երկակի օգտագործմանարտադրանքների արտահանումը  Ռուսաստան, արգելվում է, քանի որ Վաշինգտոնի կարծիքով, Մոսկվան դրանք կարող է օգտագործվել քիմիական և կենսաբանական զենք պատրաստելու համար:

Օգոստոսի 2-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց  Ռուսաստանի դեմ նոր  պատժամիջոցների փաստաթուղթը:

Այս պատժամիջոցների առաջին փուլը մեկնարկել էր 2018 թվականի օգոստոսին: