Օգոստոս 27, 2019 08:58 Asia/Tehran
  •  Գութերեշի կոչը՝ Ամազոնի հրդեհների կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը միջազգային հանրությանը կոչ է արել համագործակցություն ծավալել՝ Ամզազոնի հրդեհները մարելու համար:

Ֆրանս Պրեսի հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, Գութերեշը հայտարարել է. «Ամազոնի հրդեհները մարելու համար աջակցության կապակցությամբ մեր խնդրանքը շատ լուրջ է: Ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ավելի մեծ քանակությամբ ուժեր ներգրավել հրդեի մարման աշխատանքներին և աջակցել Ամազոնի տարածաշրջանի երկրներին»:

Գութերեշը հավելել է, որ Համաշխարհային ժառանգություն համարվող և մարդկության առողջության համար կարևոր դերակատարություն ունեցող Ամազոնի անտառները փրկելու համար, հարկավոր է հավաքական կամք ու համագործակցություն:

Ամազոնի անտառները, որ անվանում են նաև «երկիր մոլորակի թոքեր», ընդգրկում են Բրազիլիան և Կոլումբիան ինչպես նաև Պերուի, Բոլիվիայի, Վենեսուելայի, Գայանայի, Սուրինամի և Էկվադորի տարածքների մի մասը:

 

 

 

Պիտակ