Ստամբուլի քաղաքապետարանը կտրել է իշխող կուսակցությանը կապված 4 հիմնադրամների ֆինանսավորումը
https://parstoday.ir/hy/news/world-i110911-Ստամբուլի_քաղաքապետարանը_կտրել_է_իշխող_կուսակցությանը_կապված_4_հիմնադրամների_ֆինանսավորումը
Երեքշաբթի օրը, Ստամբուլի քաղաքապետը դադարեցրել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը կապված չորս հիմնադրամների համար նախատեսված մի քանի հարյուր միլիոն լիրայի հասնող ֆինանսավորումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 28, 2019 08:18 Asia/Tehran
  • Ստամբուլի քաղաքապետարանը կտրել է իշխող կուսակցությանը կապված 4 հիմնադրամների ֆինանսավորումը

Երեքշաբթի օրը, Ստամբուլի քաղաքապետը դադարեցրել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը կապված չորս հիմնադրամների համար նախատեսված մի քանի հարյուր միլիոն լիրայի հասնող ֆինանսավորումը:

Ստամբուլի քաղաքապետ Աքրամ Իմամօղլուն հայտարարել է. «Քաղաքապետարանի բյոջեն պատկանում է քաղաքացիներին ու քաղաքապետարանին և վերոնշյալ չորս հիմնադրամներին տրամադրվող ֆինանսավորումը դադարեցվում է»:

Էրդողանը, մի քանի անգամ անդրադառնալով Ստամբոլի քաղաքապետի պաշտոնի կարևորությանը, հայտարարել է, որ այն կուսակցությունը, որի ներկայացուցիչն ընտրվի այդ պաշտոնում, կկարողանա ճանապարհ հարթել երկիրը ղեկավարելու համար:

Իմամօղլուն «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության թեկնածուն է, ով հաղթեց Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում: Սակայն կառավարությունը չեղյալ հայտարարեց ընտրությունների արդյունքները և նշանակեց նոր ընտրություններ: Իմամօղլուն կրկին հաղթեց Թուրքիայի ամենամեծ ու կարևոր քաղաքի քաղաքապետի ընտրություններում և որպես իշխող կուսակցությունից դուրս անդամ, ներկայացավ Թուրրքայի քաղաքական հարթակում:

Ստամբուլի քաղաքապետի ընտրություններն այդ երկրում իշխող կուսակցության առաջին պարտությունն էր 17 տարվա կառավարման ընթացքում: