Սոցհարցման արդյունքների համաձայն, 2020թ նախագահական ընտրություններում Թրամփը պարտություն կկրի
https://parstoday.ir/hy/news/world-i110948-Սոցհարցման_արդյունքների_համաձայն_2020թ_նախագահական_ընտրություններում_Թրամփը_պարտություն_կկրի
ԱՄՆ-ում անցկացված սոցհարցման արդյունքները վկայում են, որ գործող նախագահ Թրամփը, 2020թ նախագահական ընտրություններում պարտություն է կրելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2019 05:07 Asia/Tehran
  •  Սոցհարցման արդյունքների համաձայն, 2020թ նախագահական ընտրություններում Թրամփը պարտություն կկրի

ԱՄՆ-ում անցկացված սոցհարցման արդյունքները վկայում են, որ գործող նախագահ Թրամփը, 2020թ նախագահական ընտրություններում պարտություն է կրելու:

Քվիննիփիկ համալսարանի կողմից անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, մեծ է հավանականությունը, որ 2020թ նախագահական ընտրություններում կհաղթի դեմոկրատ թեկնածուն:

Հարցվողների 54 տոկոսը հայտարարել է, որ 2020թ նախագահական ընտրություններում քվեարկելու է Ջո Բայդենի օգտին, իսկ 53 տոկոսը՝ Բեռնի Սանդերսի:

Դոնալդ Թրամփն այն պայմաններում է իր թեկնածությունն առաջադրել 2020թ նախագահական ընտրություններւոմ, երբ այդ երկրում անցկացվող հակակառավարական ցույցերի մասնակցիները պահանջում են նրան իմպիչմենթի ենթարկել:

Տարբեր ոլորտներում Դոնալդ Թրամփի որոշումները, գործողությունները, քաղաքականությունը և անշնորք վարքագիծը, հանգեցրել են նրան, որ երկրի քաղաքացիների ու քաղաքական գործիչների մեծ մասը ցանկանում են, որ նա հեռանա պաշտոնից: