Լոնդոնում խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու դեմ բողոքի ցույցեր են ընթացել
Լոնդոնում հարյուրավոր քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել Բրիտանիայի խորհրդարանի աշխատանքը դադարեցնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի որոշման դեմ:
Բողոքարարները հավաքվելով Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի նստավայրի մոտ, նրան մեղադրել են բրեքզիթի վերաբերյալ որոշում կայացնելու հարցին Խորհրդարանի մասնակցությունը կանխելու փորձ կատարելու մեջ:
Բրիտանիայի կառավարության խոշորագույն ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինը հայտարարել է.«Այս կուսակցությունն առաջիկա շաբաթ խորհրդարանի նիստում նախ օրինական քայլ կկատարի Ջոնսոնի որոշման իրագործումը կանխելու համար, իսկ երկրորդ քայլը ուղղված կլինի նրա դեմ իմպիչմենտ հայտարարելուն»:
Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը հավանություն է տվել այդ երկրի խորհրդարանի աշխատանքը մինչև հոկտեմբերի 14-ը դադարեցնելու վարչապետ Բորիս Ջոնսոնի՝ առաջարկին:
Ինչպես ավելի վաղ հաղորդել ենք Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ խորհրդարանը մինչև հոկտեմբերի 14-ը ժամանակավորապես կդադարեցնի իր աշխատանքը:
Ջոնսոնի տված խոստումի համաձայն՝ Բրիտանիան պետք է լքի Եվրամիությունը հոկտեմբերի 31-ին, ինչը զգալիորեն նվազեցնում է այն շանսերը, որ պատգամավորները ժամանակ կունենան խանգարելու ԵՄ-ից երկրի առանց համաձայնագրի դուրս գալուն: