Ամերիկյան հիմնադրամը՝ Իրանի ժողովրդի դեմ տնտեսական ահաբեկչության նախագծողը
Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Այսպես կոչված ամերիկյան Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամը զբաղված է Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ վարչակազմի տնտեսական ահաբեկչության և այլ թշնամական գործողությունների մշակմամբ ու իրականացմամբ»:
«Օրենքի համաձայն շուտով մարդկանց առաջին խումբը, որոնք համագործակցում են այսպես կոչված ամերիկյան Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի հետ կավելացվի Իրանի պատժամիջոցային ցուցակի մեջ, որը կփոխանցվի համապատասխան մարմիններին, ներառյալ դատական իշխանությանը»,- ասել է Սեյեդ Աբբաս Մուսավին:
Իրանի ԱԳ նախարարության խոսնակը հստակեցրել է.«Այդ ամերիկյան հիմնադրամը մի կազմակերպություն է, որը զբաղված է Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ վարչակազմի տնտեսական ահաբեկչության եւ այլ թշնամական գործողությունների մշակմամբ ու իրականացմամբ»:
Նա նշել է.«ԱՄՆ վարչակազմն Իրանի ժողովրդի դեմ թշնամական գործողությունների մեծ մասն իրականացնում է այդ հիմնադրամի նախագծերի շրջանակում»:
Իրանի իսլամական հանրապետությունը օգոստոսի 24-ին հայտարարել էր, որ ամերիկյան Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամը և նրա ղեկավարին ներառում է պատժամիջոցային ցուցակում Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի վարչակազմի տնտեսական ահաբեկչությանը մասնակցելու պատճառով: