Գուտերեշը կոչ է արել երկրներին միանալ CTBT պայմանագրին
https://parstoday.ir/hy/news/world-i110968-Գուտերեշը_կոչ_է_արել_երկրներին_միանալ_ctbt_պայմանագրին
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ է արել բոլոր այն երկրներին, որոնք չեն ստորագրել կամ վավերացրել միջուկային փորձարկումների արգելման մասին համապարփակ պայմանագիրը, միանալ CTBT-ին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2019 14:38 Asia/Tehran
  • Գուտերեշը կոչ է արել  երկրներին միանալ CTBT պայմանագրին

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը կոչ է արել բոլոր այն երկրներին, որոնք չեն ստորագրել կամ վավերացրել միջուկային փորձարկումների արգելման մասին համապարփակ պայմանագիրը, միանալ CTBT-ին:

«ԻՌՆԱ»-ի հաղորդման համաձայն, Անտոնիո Գուտերեշը հինգշաբթի օրը միջուկային զենքերի փորձարկումների դեմ համաշխարհային օրվա առիթով հաղորդագրության մեջ  հայտարարել է. «Միջուկային զենքի չտարածման մասին համապարփակ պայմանագիրը (CTBT) անհրաժեշտ է  այն առումով, որ այն կանխում է միջուկային զոհերի ավելացման հավանականությունը, ինչպես նաև անհրաժեշտ է միջուկային զինաթափման խթանման համար»:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ միջուկային փորձարկումների ժառանգությունը ոչ այլ ինչ էր, քան ոչնչացում:

Օգոստոսի 29-ը միջուկային փորձարկման դեմ  համաշխարհային օր է:

183 երկներ ստորագրել են  միջուկային զենքի փորձարկումը արգելող համապարփակ պայմանագիրը, իսկ 164 երկրների խորհրդարանները վավերացրել են այն:

Միացյալ նահանգները դեռ չեն վավերացրել միջուկային զենքերի փորձարկումը արգելող համապարփակ պայմանագիրը: