ԱՄՆ-ի օրենքները նպաստում են այդ երկրում թմրամոլության ավելացմանը
https://parstoday.ir/hy/news/world-i110985-ԱՄՆ_ի_օրենքները_նպաստում_են_այդ_երկրում_թմրամոլության_ավելացմանը
ԱՄՆ-ի առողջապհական ոլորտի պաշտոնատարներն ու կառույցները նախազգուշացրել են հատկապես անչափահասների ու կանանց շրջանում մարիխուանայի սպառման աճի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 30, 2019 07:12 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի օրենքները նպաստում են այդ երկրում թմրամոլության ավելացմանը

ԱՄՆ-ի առողջապհական ոլորտի պաշտոնատարներն ու կառույցները նախազգուշացրել են հատկապես անչափահասների ու կանանց շրջանում մարիխուանայի սպառման աճի մասին:

Այն բանից հետո, երբ ԱՄՆ-ում ավելացել է մարիխուանայի օգտագործումն օրինականացրած նահանգների թիվը, առողջապահության և ծառայությունների նախարար Ալեքս Էյզարը նախազգուշացրել է, որ նահանգային այս օրենքների փոփոխությամբ, մարիխուանայի սպառման քանակը հատկապես անչափահասների ու կանանց շրջանում, ավելանում է:

ԱՄՆ-ում անցկացված մի հետազոտության արդյունքների համաձայն, հղի կանանց շրջանում  մարիխուանայի սպառումն ավելացել է: ԱՄՆ-ի կանանց ավելի քան 50 տոկոսն օգտագործում է ալկոհոլային խմիչքներ, իսկ 20 տոկոսը՝ թմրանյութ:

Ավելի վաղ, ԱՄՆ-ի հետազոտական աղբյուրները հայտարարել էին, որ ամեն 15 րոպեի ընթացքում այդ երկրում մի թմրամոլ երեխա է ծնվում: