Օբամայի խորհրդական. Հակաիրանական պատժամիջոցներն անարդյունավետ էին
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի խորհրդականը հայտարարել է, որ Թրամփի պնդումներն առ այն, թե հակաիրանական պատժամիջոցներն անարդյունք են եղել, անհիմն են:
Դենիս Ռոսը, հինգշաբթի օրը The Washington Post-ում տպագրված հոդվածում նշել է, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հակաիրանական «առավելագույն ճնշման» քաղաքականությունն արդյունավետ չի եղել:
Ռոսը, դիմելով Թրամփին ու նրա վարչակազմի անդամներին, նշել է, որ Իրանի հետ սակարկելն անշարժ գույքի առևտուր չէ և տարածաշրջանում Թեհրանի քաղաքականությունը չի կարելի միամտորեն դոլարից ու ցենտից կախված համարել:
Նրա ասելով. «Թրամփն ավելի շատ հաջողեց ԱՄՆ-ին մեկուսացնել, քան՝ Իրանին: Որովհետև նրա կողմից կիրառվող «առավելագույն ճնշման» քաղաքականությունը պատճառ դարձավ, որ Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցները, լինելով հակաիրանական ճնշումների անքակտելի մաս, մի կողմ քաշվեն»: