ԱՄՆ-ում ավելացել են բանակայինների ինքնասպանության դեպքերը
ԱՄՆ-ում ավելացել են բանակայինների ու վետերանների ինքնասպանության դեպքերը:
Defense News գործակալության հաղորդման համաձայն, Պենտագոնին առընթեր Ինքնասպանությունները կանխելու կենտրոնը հայտարարել է, որ 2018թ. ինքնասպանություն են գործել 325 բանակայիններ:
Պենտագոնը նշել է, որ 2016թ. վետերանների շրջանակում ինքնասպանության դեպքերը 1.5 անգամ գերազանցում էին ոչ-զինվորական մեծահասակների շրջանում ինքնասպանության դեպքերին: Հայտարարության մեջ ասված է, որ 2008-ից մինչև 2016 թվականն ընկած ժամանակահատվածում, ամերիկացի վետերանների շրջանում գրանցվել է ինքնասպանության ավելի քան վեց հազար դեպք:
Միաժամանակ, Վաշինգտոն Փոստ օրաթերթը հաղորդել է, որ բանտերի բյուջեն նվազեցնելու և բանտերի ավելի քան հինգ հազար աշխատողներին հեռացնելու Թրամփի որոշումից հետո, ԱՄՆ-ի բանտերում ևս ավելացել են ինքնասպանության դեպքերը: