Դանիայի ժողովրդի ցույցը Թրամփի դեմ
Ի նշան բողոքի Գրենլանդիան գնելու մասին Դանիայի կառավարությանը ներկայացված Թրամփի առաջարկի դեմ, մի խումբ դանիացիներ, համախմբվել են ԿոպենհագենումԱՄՆ-ի դեսպանության դիմաց:
Ցուցարարները կրել են պաստառներ, որոնց վրա նշված է եղել, որ Դանիան խիստ դեմ է Գրենլանդիան գնելու Թրամփի առաջարկինը:
Ցուցարարները, որոնց շարքում կային նաև ամերիկացիներ, քայլերթով շարժվել են ԱՄՆ-ի դեսպանատնից դեպի Դանիայի խորհրդարան:
Թրամփը վերջերս ներկայացրել էր Գրենլադիան գնելու առաջարկը, որին խիստ հակադարձել էին Դանիայի ժողովուրդը, կառավարությունը, մամուլն ու դիվանագետները:
Դրանից հետո, Թրամփը չեղարկել էր սեպտեմբերի 2-ին և 3-ին նախատեսված այցը Դանիա:
Գրենլանդիան Կղզի-պետություն է Հյուսիսային Սառուցյալ և Ատլանտյան օվկիանոսում: Այն պատկանում է Դանիային: