Ցույցեր ԱՄՆ-ում՝ ընդդեմ ԱՄԷ-ի և Արաբիայի ոճրագործությունների
https://parstoday.ir/hy/news/world-i111129-Ցույցեր_ԱՄՆ_ում_ընդդեմ_ԱՄԷ_ի_և_Արաբիայի_ոճրագործությունների
ԱՄՆ-ի Միչիգան նահանգում բնակվող եմենցիները բողոքի ցույցեր անցկացնելով դատապարտել են իրենց երկրում Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից իրականացվող ոճրագործությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2019 13:11 Asia/Tehran
  • Ցույցեր ԱՄՆ-ում՝ ընդդեմ ԱՄԷ-ի և Արաբիայի ոճրագործությունների

ԱՄՆ-ի Միչիգան նահանգում բնակվող եմենցիները բողոքի ցույցեր անցկացնելով դատապարտել են իրենց երկրում Արաբիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից իրականացվող ոճրագործությունները:

Ակցիայի մասնակիցները կարգախոսներ են վանկարկել Արաբիայի և ԱՄԷ-ի ոճրագործությունների դեմ:

ԱՄՆ-ի Միչիգան նահանգի եմենցի բնակիչները, բողոքելով Եմենում Արաբական Միացյալ Էմիրությունների գործողությունների դեմ, սոցիալական ցանցերում հեշթեգներ են ստեղծել Էմիրությունների ավիաուղիները բոյկոտելու համար: 

Արաբիան ԱՄՆ-ի, Էմիրությունների և մի քանի այլ երկրների  աջակցությամբ 2015 թվականի մարտից ի վեր, ռազմական ագրեսիա է իրականացնում Եմենի դեմ և այդ երկրին ենթարկել է ցամաքային , ծովային ու օդային շրջափակման:

Եմենում Արաբիայի և նրա դաշնակիցների միլիտարիզմը մինչ այժմ հանգեցել է 16 հազար եմենցիների զոհվելուն ու վիրավորվելուն: Տասնյակ հազարավորներ դարձել են անօթևան: