ԱՄՆ-ն դեմ է ՀԳՀԾ-ի փրկելուն ուղղված Ֆրանսիայի նախագծին
https://parstoday.ir/hy/news/world-i111176-ԱՄՆ_ն_դեմ_է_ՀԳՀԾ_ի_փրկելուն_ուղղված_Ֆրանսիայի_նախագծին
Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչն ասել է.«ԱՄՆ-ն չի պատրաստվում պատժամիջոցների հարցում բացառություն անել Ֆրանսիայի կողմից Իրանին առաջարկված 15 միլիարդ դոլարի վարկային գծի համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2019 07:35 Asia/Tehran
  • ԱՄՆ-ն դեմ է ՀԳՀԾ-ի փրկելուն ուղղված Ֆրանսիայի նախագծին

Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչն ասել է.«ԱՄՆ-ն չի պատրաստվում պատժամիջոցների հարցում բացառություն անել Ֆրանսիայի կողմից Իրանին առաջարկված 15 միլիարդ դոլարի վարկային գծի համար»:

Ինչպես հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը, Իրանի հարցով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուկը լրագրողների հետ զրույցում հստակեցրել է.«Չորեքշաբթի օրն  Իրանի  դեմ նոր պատժամիջոցներ են սահմանվել և ավելին դեռ առջևում են»:

Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը հերթական անգամ ընդգծել է.«Միացյալ Նահանգները շարունակում է Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու  քաղաքականությունը և իր օրակարգում չի ներառել որևէ բացառություն»:

ԱՄՆ Գանձապետական դեպարտամենտի արտասահմանյան ակտիվների վերահսկման գրասենյակը չորեքշաբթի օրը հրապարակել է հաղորդագրություն, որի համաձայն ահաբեկչության հետ կապված պատժամիջոցների ցուցակում են հայտնվել Իրանի հետ կապեր պահպանող 9 աձանց, 16 կառույցների և 6 նավերի անունները»:

ԱՄՆ Գանձապետական դեպարտամենտն ավելի վաղ անգամներ պատժամիջոցներ է սահմանել մի քանի իրանցիների և իրանական ու արտասահմանյան ընկերությունների նկատմամբ: