Մոսկվան արձագանքել է ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների երկարաձգմանը
ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը հստակեցրել է.«Եվրամիության կողմից այս երկրի դեմ սահմանված պատժամիջոցների երկարաձգումը վնասակար կլինի եվրոպացիների համար»:
Մարիանա Զախարովան հինգշաբթի օրն ասել է.«Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների երկարաձգումը ավերիչ է լինելու բրեքզիթի և այլ խնդիրների մեջ խորասուզված Եվրոպայի համար»:
Ռուս պաշտոնյան հավելել է.«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը և հատկապես էներգետիկ ոլորտում համագործակցության կապակցությամբ ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումը, վնասակար են լինելու հենց ԵՄ-ի համար»:
«Մոսկվան անօրինական է համարում ԵՄ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցներն ու դրանց երկարաձգումը, բայց նկատի է առնում այն փաստը, որ այդ որոշումը կայացել է ԱՄՆ-ի ճնշումների ներքո», նշել է ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը:
ԵՄ-ի անդամ երկրների ներկայացուցիչները օրերս համաձայնել են երկարաձգել մի խումբ ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ մինչև սեպտեմբերի 15-ը սահմանված պատժամիջոցները: