Մոսկվան արձագանքել է ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների երկարաձգմանը
https://parstoday.ir/hy/news/world-i111179-Մոսկվան_արձագանքել_է_ԵՄ_ի_հակառուսական_պատժամիջոցների_երկարաձգմանը
ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը հստակեցրել է.«Եվրամիության կողմից այս երկրի դեմ սահմանված պատժամիջոցների երկարաձգումը վնասակար կլինի եվրոպացիների համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2019 09:08 Asia/Tehran
  • Մոսկվան արձագանքել է ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների երկարաձգմանը

ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը հստակեցրել է.«Եվրամիության կողմից այս երկրի դեմ սահմանված պատժամիջոցների երկարաձգումը վնասակար կլինի եվրոպացիների համար»:

Մարիանա Զախարովան հինգշաբթի օրն ասել է.«Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների երկարաձգումը ավերիչ է լինելու բրեքզիթի և այլ խնդիրների մեջ խորասուզված Եվրոպայի համար»:

Ռուս պաշտոնյան հավելել է.«Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգումը և հատկապես էներգետիկ ոլորտում համագործակցության կապակցությամբ ԱՄՆ-ի կողմից գործադրվող ճնշումը, վնասակար են լինելու հենց ԵՄ-ի համար»:

«Մոսկվան անօրինական է համարում ԵՄ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցներն ու դրանց երկարաձգումը, բայց նկատի է առնում այն փաստը, որ  այդ որոշումը կայացել է ԱՄՆ-ի ճնշումների ներքո», նշել է ՌԴ ԱԳ նախարարության խոսնակը:

ԵՄ-ի անդամ երկրների ներկայացուցիչները օրերս համաձայնել են  երկարաձգել  մի խումբ ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ մինչև սեպտեմբերի 15-ը սահմանված պատժամիջոցները: