Մարդու իրավունքների եվրոպական գործակալությունը կոչ է արել դիմակայել Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններին
https://parstoday.ir/hy/news/world-i111185-Մարդու_իրավունքների_եվրոպական_գործակալությունը_կոչ_է_արել_դիմակայել_Սիոնիստական_ռեժիմի_ոճրագործություններին
Մարդու իրավունքների եվրոպական գործակալությունը Շվեյցարիայի խորհրդարանին կոչ է արել չենթարկվել Սիոնիստական ռեժիմի ճնշումներին` պաղեստինցիների դեմ պատերազմական հանցագործություններ կատարողներին կալանավորելու մասին օրենքը կանխելու համար:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 05, 2019 17:39 Asia/Tehran
  • Մարդու իրավունքների եվրոպական գործակալությունը կոչ է արել դիմակայել Սիոնիստական ռեժիմի ոճրագործություններին

Մարդու իրավունքների եվրոպական գործակալությունը Շվեյցարիայի խորհրդարանին կոչ է արել չենթարկվել Սիոնիստական ռեժիմի ճնշումներին` պաղեստինցիների դեմ պատերազմական հանցագործություններ կատարողներին կալանավորելու մասին օրենքը կանխելու համար:

 Չորեքշաբթի օրը, Մարդու իրավունքների եվրոպական գործակալությունը մտահոգություն է հայտնել  իսրայելական պատվիրակության Շվեյցարիա կատարելիք այցի կապակցությամբ և հայտարարել, որ պատվիրակության նպատակն է Շվեյցարիայի խորհրդարանում օրենսդրության ընդունմանը դեմ լուծման հասնելը: Այս օրենքը Շվեյցարիային թույլ է տալիս ձերբակալել իսրայելցի քաղաքական և ռազմական պաշտոնյաներին, որոնց դեմ դատական գործ է հարուցվել միջազգային տրիբունալների կողմից:

Մարդու իրավունքների եվրոպական գործակալությունը Շվեյցարիայի  մյուս պաշտոնյաներին կոչ է արել հավատարիմ մնալ իրենց դիրքորոշմանը ՝ պաղեստինցիների դեմ Իսրայելի ապօրինի գործողությունները հետաքննելու կապակցությամբ:

Մարդու իրավունքների եվրոպական գործակալությունը նաևեվրոպական այլ երկրներին կոչ է արել  ընդունել ներքին օրենսդրություն, պաղեստինցիների իրավունքները խախտող մեղավորներին պատասխանատվոթյան ենթարկելու  համար: