Ամերիկացիները բացասաբար են տրամադրված երկրի տնտեսության զարգացման հարցում
https://parstoday.ir/hy/news/world-i111186-Ամերիկացիները_բացասաբար_են_տրամադրված_երկրի_տնտեսության_զարգացման_հարցում
Վերջերս անցկացված սոցհարցումների արդյունքներից պարզվում է, որ առաջին անգամ Թրամփի կառավարության օրոք ԱՄՆ-ի ժողովրդի մեծ մասը բացասական կարծիք է հայտնել այդ երկրի տնտեսական իրավիճակի վերաբերյալ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2019 13:12 Asia/Tehran
  • Ամերիկացիները բացասաբար են տրամադրված երկրի տնտեսության զարգացման հարցում

Վերջերս անցկացված սոցհարցումների արդյունքներից պարզվում է, որ առաջին անգամ Թրամփի կառավարության օրոք ԱՄՆ-ի ժողովրդի մեծ մասը բացասական կարծիք է հայտնել այդ երկրի տնտեսական իրավիճակի վերաբերյալ:

Քուինիպիակի համալսարանի վերջերս անցկացրած սոցհարցման արդյունքների համաձայն՝ 2016 թվականի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի իշխանության գալուց հետո առաջին անգամ, այն ամերիկացիների թիվը, որոնք համոզված են, որ այդ երկրի տնտեսական իրավիճակն ավելի է վատացել, գերազանցում է նրանց թվին, ովքեր լավատեսություն են հայտնել այդ կապակցությամբ:

ԱՄՆ-ի ժողովրդի 37 տոկոսը համոզված է, որ այդ երկրի տնտեսությունն ավելի է վատանալու,  իսկ 31 տոկոսի կարծիքով,  բարելավելու է:

Սոցհարցումն անցկացվել է սույն թվականի հունիս ամսին: Հարցման մասնակիցների 41 տոկոսը կարծում է, որ Թրամփի քաղաքականություններից տուժում է ԱՄՆ-ի տնտեսությունը:

Այդ  սոցհարցումն անցկացվել է Պեկինի հետ Վաշինգտոնի առևտրային պատերազմի սրման և ԱՄՆ-ում հավանական տնտեսական լճացման վերաբերյալ առկա մտավախությունների  ֆոնին:

Վերջերս բազմաթիվ սոցհարցումներ են անցկացվել, որոնք ցույց են տալիս, որ Թրամփը վարկանշային առումով մեծ տարբերությամբ զիջում է իր դեմոկրատ մրցակիցներին: