Ռուսաստանը Google-ին և Facebook- ին նախազգուշացրել է չմիջամտել ընտրություններին
https://parstoday.ir/hy/news/world-i111227-Ռուսաստանը_google_ին_և_facebook_ին_նախազգուշացրել_է_չմիջամտել_ընտրություններին
Ռուսաստանի կառավարությունը Google-ին և Facebook- ին նախազգուշացրել է այդ երկրում կայանալիք ՏԻՄ ընտրություններին միջամտելու անթույլատրելիության մասին: ՌԴ կառավարությունն այս ընկերություններին կոչ է արել Մոսկվայի Տեղական Ինքնակառավարման ընտրությունների ժամանակ խուսափել քաղաքական քարոզչություններից:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 07, 2019 12:02 Asia/Tehran
  • Ռուսաստանը Google-ին և  Facebook- ին նախազգուշացրել է չմիջամտել ընտրություններին

Ռուսաստանի կառավարությունը Google-ին և Facebook- ին նախազգուշացրել է այդ երկրում կայանալիք ՏԻՄ ընտրություններին միջամտելու անթույլատրելիության մասին: ՌԴ կառավարությունն այս ընկերություններին կոչ է արել Մոսկվայի Տեղական Ինքնակառավարման ընտրությունների ժամանակ խուսափել քաղաքական քարոզչություններից:

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, Ռուսաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայություն  «Ռոսկոմնադզոր»-ն ուրբաթ օրը հայտարարել է, որ Google-ին և  Facebook- ին նախազգուշացվել է Ռուսաստանում կիրակի օրը   կայանալիք ՏԻՄ-ի ընտրությունների ընթացքում և նախօրեին քաղաքական քարոզչության անթույլատրելիության մասին:

Կառույցը հայտարարել է. «Եթե Google-ը և  Facebook- ը չհարգեն այս հորդորը, դա կդիտվի որպես միջամտություն Ռուսաստանի  ինքնիշխանությանը»:

Ռուսաստանի ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 8-ին: