ԱՄՆ-ը փորձարկել է միջուկային մարտագլխիկ կրելու կարողություն ունեցող 4 հրթիռ
https://parstoday.ir/hy/news/world-i111241-ԱՄՆ_ը_փորձարկել_է_միջուկային_մարտագլխիկ_կրելու_կարողություն_ունեցող_4_հրթիռ
Միացյալ Նահանգները փորձարկել է միջուկային մարտագլխիկ կրելու կարողություն ունեցող 4 բալիստիկ հրթիռ: Փորձարկումներն իրականացվել է ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող սուզանավից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2019 13:33 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը  փորձարկել է միջուկային մարտագլխիկ կրելու կարողություն ունեցող 4 հրթիռ

Միացյալ Նահանգները փորձարկել է միջուկային մարտագլխիկ կրելու կարողություն ունեցող 4 բալիստիկ հրթիռ: Փորձարկումներն իրականացվել է ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող սուզանավից:

Միացյալ Նահանգների ծովուժը հրապարակել է հաղորդագրություն, որում  հայտարարել է, որ փորձարկել է 4 բալիստիկ հրթիռ:  Trident II D5 տեսակի բալիստիկ հրթիռների փորձարկումներն իրականացվել են «USS Nebraska» սուզանավից:

«Առաջին երկու հիթիռների փորձարկումը եղել է սեպտեմբերի 4-ին, մյուս երկուսինը՝ սեպտեմբերի 6-ին,  Կալիֆորնիա նահանգում Խաղաղ օվկիանոսի ջրերում»,-ասված է հաղորդագրության մեջ: 

ԱՄՆ-ի իշխանությունները նշել են, որ սուզանավից  կրակելու  կարողություն ունեցող բալիստիկ հրթիռները համարվում են այդ երկրի ռազմավարական միջուկային ուժի զսպողական կարողության մի մասը:

Ռուսաստանն ԱՄՆ-ի նմանատիպ փորձարկումները երկկողմ համաձայնություններին դեմ է համարում:

ԱՄՆ-ի վարչակազմը վերջերս Ռուսաստանին մեղադրելով երկկողմ համաձայնությունները խախտելու մեջ, դուրս եկավ միջին հեռահարության միջուկային ուժերի համաձայնագրից՝ INF-ից: