Մոսկվա.«ՀԳՀԾ-ում հավասակշռությունը պետք է վերականգնել»
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչն արձագանքելով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրով ստանձնած Իրանի պարտավորությունների կրճատման երրորդ քայլին, հայտարարել է, որ ՀԳՀԾ-ում հավասակշռությունը պետք է վերականգնել:
Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը շաբաթ օրը թուիթերյան իր էջում գրել է.«Իրանի արձագանքը հզոր ուղերձ է առ այն, որ պետք է վերականգնել ՀԳՀԾ-ում նշված իրավունքների ու պարտավորությունների միջև հավասարակշռությունը»:
Ուլյանովը հավելել է.«Իրանի ՀԳՀԾ-ով ստանձնած պարտավորությունների կրճատման երրորդ քայլի հարցում չափազանցություն չպետք է լինի»:
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քեմալվանդին այսօր պաշտոնապես հայտարարել է ՀԳՀԾ-ով ստանձնած Իրանի պարտավորությունների կրճատման երրորդ քայլի մեկնարկի մասին:
ԱՄՆ-ն 2018 թվականի մայիսի 8-ին միակողմանիորեն դուրս եկավ 2015 թվականին 5+1 խմբի երկրների հետ կնքված Իրանի միջուկային համաձայնագրից: