Բրիտանիայում և Գերմանիայում ցույց են անցկացրել բրեքզիթի կողմնակիցներն ու ընդիմադիրները
Սեպտեմբեր 08, 2019 04:23 Asia/Tehran
Բրեքզիթի հարյուրավոր կողմնակիցներ և հակառակորդներ, բողոքի ցույցեր են անցկացրել Բրիտանիայում և Գերմանիայում:
Շաբաթ օրը Լոնդոնում հանրահավաք են իրաանացրել վարչապետ Բորիս Ջոնսոնի և ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու կողմնակիցները:
Բրեքզիթի ընդդիմադիրները նույնպես դուրս են եկել փողոցներ, կրելով Բրիտանիայի և ԵՄ-ի դրոշները և հավաքվելով խորհրդարանի շենքի դիմաց: Երկու խմբերի միջև տեղի են ունեցել բախումներ:
Միևնույն ժամանակ, Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում, «կանխեք հեղաշրջումը» խմբի ղեկավարությամբ, տասնյակ ցուցարարներ, դուրս են եկել փողոցներ և պահանջել, որ Բրիտանիան մնա ԵՄ կազմում:
Բորիս Ջոնսոնը պնդում է, որ հոկտեմբերի 31-ին Բրիտանիան դուրս գա ԵՄ կազմից՝ համաձայնությամբ թե՝ առանց դրա:
Պիտակ