Լոս Անջելեսում ամեն օր մահանում է երեք անօթևան
https://parstoday.ir/hy/news/world-i111260-Լոս_Անջելեսում_ամեն_օր_մահանում_է_երեք_անօթևան
Լոս Անջելեսում բնակվում է մոտ 60 հազար անօթևան, որոնցից ամեն օր մահանում են երեքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 08, 2019 04:44 Asia/Tehran
  • Լոս Անջելեսում ամեն օր մահանում է երեք անօթևան

Լոս Անջելեսում բնակվում է մոտ 60 հազար անօթևան, որոնցից ամեն օր մահանում են երեքը:

Los Angeles Times օրաթերթը գրել է. «Լոս Անջելես քաղաքում կա մոտ 60 հազար անօթևան, որոնք գիշերն անցկացնում են բաց երկնքի տակ, ավտոմեքենաներում, ապաստարաններում, զբոսայգիներում: Եվ ամեն օր, նրանցից երեքը մահանում են փողոցներում կամ հիվանդանոցներում»:

Հաղորդման մեջ նշված է, որ 2019թ սկզբից մինչ այժմ, Լոս Անջելես քաղաքում մահացել է 698 անօթևան և եթե այսպես շարունակվի, մինչև տարեվերջ, այդ թիվը կհասնի հազարի:

Թերթը հավելել է, որ անօթևանների դիակները երբեմն հայտնաբերվում են այն ժամանակ, երբ դրանք արդեն քայքայվել են: Իսկ որոշ դեպքերում, մահացածների մոտ փաստաթղթեր չլինելու պատճառով,  հնարավոր չի լինում ճանաչել նրանց ինքնությունը: