Ռուսաստան. Հնդկաստանին կտրամադրվի S-400 համակարգ
https://parstoday.ir/hy/news/world-i111289-Ռուսաստան._Հնդկաստանին_կտրամադրվի_s_400_համակարգ
ՌԴ փոխվարչապետը կիրակի օրը հայտարարել է, որ առաջիկա 18 ամիսների ընթացքում, S-400 ՀՕՊ համակարգը հասանելի կլինի Հնդկաստանի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 09, 2019 04:46 Asia/Tehran
  • Ռուսաստան. Հնդկաստանին կտրամադրվի S-400 համակարգ

ՌԴ փոխվարչապետը կիրակի օրը հայտարարել է, որ առաջիկա 18 ամիսների ընթացքում, S-400 ՀՕՊ համակարգը հասանելի կլինի Հնդկաստանի համար:

Յուրի Բորիսովը հավելել է, որ Հնդկաստանը վճարել է համակարգի  համար նախատեսված կանխավճարը և առաջիկա 18 ամիսների ընթացքում, այն ըստ ժամանակացույցի, կտրամադրիվի Նոր Դեհլիին:

Հատկանշական է, որ վերջին ամիսներին, ԱՄՆ-ը բազմիցս սպառնացել է  Հնդկաստանին, որ Ռուսաստանից S-400 համակարգ գնելու դեպքում, պատժամիջոցների կենթարկի այդ երկրին:

Հնդկաստանը Ռուսաստանից բացահայտ կախվածության մեջ է պաշտպանության, անվտանգության և նույնիսկ ատոմային ոլորտներում և Ռուսատանն իր հերթին,  փորձում է Նոր Դեհլիին զենքի ու զինամթերքի տրամադրմամբ, կանխել ԱՄՆ-ի ու Սիոնսիտական ռեժիմի հետ Հնդկաստանի ռազմական առևտուրը: