Ռուսաստան. Հնդկաստանին կտրամադրվի S-400 համակարգ
ՌԴ փոխվարչապետը կիրակի օրը հայտարարել է, որ առաջիկա 18 ամիսների ընթացքում, S-400 ՀՕՊ համակարգը հասանելի կլինի Հնդկաստանի համար:
Յուրի Բորիսովը հավելել է, որ Հնդկաստանը վճարել է համակարգի համար նախատեսված կանխավճարը և առաջիկա 18 ամիսների ընթացքում, այն ըստ ժամանակացույցի, կտրամադրիվի Նոր Դեհլիին:
Հատկանշական է, որ վերջին ամիսներին, ԱՄՆ-ը բազմիցս սպառնացել է Հնդկաստանին, որ Ռուսաստանից S-400 համակարգ գնելու դեպքում, պատժամիջոցների կենթարկի այդ երկրին:
Հնդկաստանը Ռուսաստանից բացահայտ կախվածության մեջ է պաշտպանության, անվտանգության և նույնիսկ ատոմային ոլորտներում և Ռուսատանն իր հերթին, փորձում է Նոր Դեհլիին զենքի ու զինամթերքի տրամադրմամբ, կանխել ԱՄՆ-ի ու Սիոնսիտական ռեժիմի հետ Հնդկաստանի ռազմական առևտուրը: