Ամերիկացի պատանիների մոտ դեպրեսիայի զգալի աճ է նկատվում
Սեպտեմբեր 09, 2019 12:30 Asia/Tehran
Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ ամերիկացի պատանիների մոտ դեպրեսիայի զգալի աճ է նկատվում:
Washington Free Beacon ամերիկյան կայքի հաղորդման համաձայն, 2018թ. խիստ դեպրեսիայով տառապել է ամերիկացի պատանիների շուրջ 15 տոկոսը, ինչը աննախադեպ է եղել մինչ օրս և մտահոգության առիթ տալիս:
Հրապարակված տվյալների համաձայն, 18-25 տարեկան ամերիկացի երիտասարդների շուրջ 14 տոկոսի մոտ 2018թ. ընկճախտ է նկատվել: Այդ թիվը մինչև 2013թ. կազմել է շուրջ 8 տոկոս:
Wall street Journal օրաթերթը գրել է, որ ամերիկացի դեռահաս աղջիկների մոտ զգալիորեն աճել են դեպրեսիայի, մենության ու լարվածության զգացողությունը և ինքնասպանության փորձերը:
Պիտակ