Մադուրո.«Կոլումբիան մտադիր է խաբել Վենեսուելայի զորայիններին»
https://parstoday.ir/hy/news/world-i111329-Մադուրո._Կոլումբիան_մտադիր_է_խաբել_Վենեսուելայի_զորայիններին
Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ Կոլումբիայի հետախուզական ծառայությունը ջանքեր է գործադրում Վենեսուելայի ՀՕՊ համակարգեր ներթափանցելու և խափանարարություններ անելու համար, ներգրավել այս երկրնեիր զորայիններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2019 12:57 Asia/Tehran
  • Մադուրո.«Կոլումբիան մտադիր է խաբել Վենեսուելայի զորայիններին»

Վենեսուելայի նախագահը հայտարարել է, որ Կոլումբիայի հետախուզական ծառայությունը ջանքեր է գործադրում Վենեսուելայի ՀՕՊ համակարգեր ներթափանցելու և խափանարարություններ անելու համար, ներգրավել այս երկրնեիր զորայիններին:

Վենեսուելայի նախարարներից ու բանակ հրամանատարներից կազմված Պաշտպանության ազգային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ունեցած ելույթում, որը նաև հեռարձակվել է հեռուստատեսությամբ Նիկոլաս Մադուրոն ասել է.«Մեր տրամադրության  տալ ունենք ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ անցած երեք ամիսների ընթացքում Կոլումբիայի հետախուզական ծառայությունը փորձել է ներգրավել Վենեսուելայի զորայիններին և այդպիսով ներթափանցել  մեր ռադարային, հրթիռային, ՀՕՊ և ինքնաթիռների չվերթների համակարգեր»:

Ավելի վաղ, Կոլումբիայի ռազմական սպառնալիքներին դիմակայելու համար Մադորոն հրահանգել էր Կոլումբիայի հետ Վենեսուելայի սահմաններին տեղեկայել զենիթահրթիռային համակարգեր և զորավարժություններ անցկացնել: 

Կոլումբիան ասում է, որ Վենեսուելայի զորայինները ապաստան են տվել և զինել են այդ երկրի ապստամբ ուժերին: 

Ընկերակցելով ԱՄՆ-ին, Կոլումբիան հովանավորում է Վենեսուելայի կառավարության ընդդիմադիրներին: