Ամերիկացիների կարծիքով, զենքի վաճառքը նվազեցնում է անվտանգությունը»
https://parstoday.ir/hy/news/world-i111330-Ամերիկացիների_կարծիքով_զենքի_վաճառքը_նվազեցնում_է_անվտանգությունը
Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների 70 տոկոսի կարծիքով զենքի վաճառքը նվազեցնում է նրանց անվտանգությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 10, 2019 13:02 Asia/Tehran
  • Ամերիկացիների կարծիքով, զենքի վաճառքը նվազեցնում է անվտանգությունը»

Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների 70 տոկոսի կարծիքով զենքի վաճառքը նվազեցնում է նրանց անվտանգությունը:

Defense One ամերիկյան կայքի փոխանցմամբ, Չիկագոյում անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ Թրամփի վարչակազմի քայլերը չեն համապատասխանում ԱՄՆ-ի հանրային կարծիքին և այդ երկրի ժողովրդի կարծիքով զենքի վաճառքը նվազեցնում է երկրի անվտանգությունը:

Հարցման մասնակիցների 70 տոկոսն ընդգծել է.«Զենքի վաճառքն այլ երկրներին ավելի անապահով է դարձնելու Միացյալ Նահանգները: Հարցվածների ընդամենը  8 տոկոսն էր դեմ այդ կարծիքին»:

ԱՄՆ կառավարությունը 2018 թվականի ֆինանսական տարում ավելի քան 180 միլիարդ դոլարի արժողությամբ զենք  արտերկրին վաճառելու արտոնագիր  է տվել այդ երկրի զինագործարաններին: