Ամերիկացիների կարծիքով, զենքի վաճառքը նվազեցնում է անվտանգությունը»
Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ ամերիկացիների 70 տոկոսի կարծիքով զենքի վաճառքը նվազեցնում է նրանց անվտանգությունը:
Defense One ամերիկյան կայքի փոխանցմամբ, Չիկագոյում անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ Թրամփի վարչակազմի քայլերը չեն համապատասխանում ԱՄՆ-ի հանրային կարծիքին և այդ երկրի ժողովրդի կարծիքով զենքի վաճառքը նվազեցնում է երկրի անվտանգությունը:
Հարցման մասնակիցների 70 տոկոսն ընդգծել է.«Զենքի վաճառքն այլ երկրներին ավելի անապահով է դարձնելու Միացյալ Նահանգները: Հարցվածների ընդամենը 8 տոկոսն էր դեմ այդ կարծիքին»:
ԱՄՆ կառավարությունը 2018 թվականի ֆինանսական տարում ավելի քան 180 միլիարդ դոլարի արժողությամբ զենք արտերկրին վաճառելու արտոնագիր է տվել այդ երկրի զինագործարաններին: