Լոնդոնում տեղի է ունեցել Աշուրայի ամենամեծ քայլերթը
https://parstoday.ir/hy/news/world-i111343-Լոնդոնում_տեղի_է_ունեցել_Աշուրայի_ամենամեծ_քայլերթը
Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում տեղի է ունեցել Աշուրայի ամենախոշոր երթը:
(last modified 2025-09-24T15:02:44+00:00 )
Սեպտեմբեր 11, 2019 08:57 Asia/Tehran

Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում տեղի է ունեցել Աշուրայի ամենախոշոր երթը:

Սգո հագուստներ հագած հազարավոր շիա մուսուլմաններ և տարբեր ազգերի ներկայացուցիչներ, Աշուրայի օրը դուրս են եկել Լոնդոնի փողոցներ:

Քայլերթին մասնակցած երիտասարդ տղաներն ու աղջիկները ծածանել են դրոշներ, որոնց վրա գրված է եղել շիաների երրորդ իմամ Հուսեյնի անունը:

Երեքշաբթի օրը Լոնդոնում կայացել են նաև Աշուրային նվիրված մի շարք այլ միջոցառումներ:

Սեպտեմբերի 10-ին շիա մուսուլմանները նշում են իրենց երրորդ իմամ Հուսյենի ու նրա ուղեկցիների  նահատակության օրվա՝ Աշուրայի ծիսակարգը: Իմամ Հուսեյնն ու նրա ուղեկցիներն իրենց նահատակությամբ, աշխարհին զոհաբերության ու ազատատենչության դաս տվեցին: