Եվրամիությունը զգուշացրել է Հորդանան Գետի արևմտյան ափի վերաբերյալ Նեթանյահուի հայտարարության կապակցությամբ
Եվրամիությունը զգուշացրել է Հորդանան գետի արևմտյան ափը բռնագրաված տարածքներին կցելու Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի նախընտրական խոստման կապակցությամբ:
Ինչպես հաղորդում է «Ֆրանս Պրես» լրատվական գործակալությունը, Եվրամիությունն այսօր հրապարակել է հաղորդագրություն, որով հայտարարել է, որ պաշտոնապես չի ճանաչելու Իսրայելի սահմաններում որևէ փոփոխություն, եթե այն չհաստատվի երկու կողմերի կողմից:
Հաղորդագրության մեջ ասված է.«Քաղաքատիպ ավաններ կառուցելու քաղաքականությունը հակասում է միջազգային օրենքներին և դրա շարունակումը կարող է վտանգել կայուն խաղաղության հեռանկարը»:
Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեկ պաշտոնապես հայտարարել է, որ առաջիկա ընտրություններում հաղթելու դեպքում, Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող սիոնիստաբնակ ավանները և այդ տարածաշրջանի կարևոր հատվածները կցելու է բռնագրաված տարածքներին: