Մեդվեդև.«ՌԴ-ը երբեք արևմուտքի պատժամիջոցների չեղարկաման պահանջ չի ներկայացնի»
https://parstoday.ir/hy/news/world-i111376-Մեդվեդև._ՌԴ_ը_երբեք_արևմուտքի_պատժամիջոցների_չեղարկաման_պահանջ_չի_ներկայացնի
Արձագանքելով ՌԴ-ի դեմ արևմուտքի կողմից սահմանված պատժամիոցների շարունակմանն, այդ երկրի վարչապետն ասել է.«Արևմուտքի հակառուսական պատժամիջոցների չեղարկման հարցով Մոսկվան երբեք առաջինը պահանջ ներկայացնողը չի լինի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2019 07:34 Asia/Tehran
  • Մեդվեդև.«ՌԴ-ը երբեք արևմուտքի պատժամիջոցների չեղարկաման պահանջ չի ներկայացնի»

Արձագանքելով ՌԴ-ի դեմ արևմուտքի կողմից սահմանված պատժամիոցների շարունակմանն, այդ երկրի վարչապետն ասել է.«Արևմուտքի հակառուսական պատժամիջոցների չեղարկման հարցով Մոսկվան երբեք առաջինը պահանջ ներկայացնողը չի լինի»:

Նովոստի գործակալության հաղորդմամբ, նշելով, որ տնտեսական աճի համար ՌԴ-ն ունի բոլոր անհրաժեշտ աղբյուրները, Դմիտրի Մեդվեդևը հավելել է.«Մոսկվան երբեք չի դիմի հակառուսական պատժամիջոցների չեղարկման կամ նվազեցման կապակցությամբ, սակայն եթե ԵՄ ղեկավարներն առաջին քայլը վերցնեն, ՌԴ-ը պատրաստ է քննարկել հարցն ու պատասխան տալ դիմացի կողմին»:

Մեդվեդևը հստակեցրել է.«Հարցն այն է, որ սահմանափակումներն ու պատժամիջոցները ՌԴ-ի կողմից չեն սահմանվել և Մոսկվայի կարծիքով, բանակցության սկզբունքների ու դրա արդյունավետության առումով, նման մոտեցումը սխալ է»:

2014թ. ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Ուկրաինայի արևելյան շրջանի ընդհարումներին միջամտելու և Ղրիմի Թերակղզին ՌԴ-ին կցելու մեղադրանքով, տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցներ էին սահմանել ՌԴ-ի դեմ: Մոսկվան դատապարտում է այդ պատժամիջոցները: