Վենեսուելա. Կարակասի դեմ ուղղված ռազմական դաշինքի ձևավորումն ամոթալի է
Վենեսուելայի արտգործնախարարը նշել է, որ Ամերիկա մայրցամաքում ռազմական դաշինք ձևավորելու Վաշինգտոնի քայլերն արվում են Կարակասի դեմ ռազմական միջամտության նպատակով, և դա ամոթալի է:
Խորխե Արիզան ԱՄՆ-ի ռազմական դաշինքը որակել է որպես Լատինական Ամերիկայում գաղութատիրության ամոթալի ժառանգություն:
Արիզան ասել է, որ պայմանագիրը կազմվել է սառը պատերազմի ժամանակ՝ Լատինական Ամերիկայում ռազմական միջամտության օրինականացման համար և միայն Ֆոլկլենդյան կղզիների շուրջ Բրիտանիայի կողմից Արգենտինայի դեմ հրահրած պատերազմն անտեսելու համար:
Նա հավելել է. «Ցավալի է, որ ԱՄՆ զինված ուժերի կողմից թիրախավորված երկրները, որոնց գյուղերը թալանվեցին այս պայմանագրով, այսօր հաստատում են նույն ոճրագործությունը մի եղբայր երկրի դեմ»:
Չորեքշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեջբերում անելով ԱՄՆ-ի գլխավորությամբ, Լատինական Ամերիկայի 10 երկրների և Վենեսուելայի ինքնակոչ նախագահ Խուան Գուայդոյի միջև կնքված փոխօգնության վերաբերյալ դաշինքի պայմանագրից, պնդել էր, որ Մադուրոն ոչ միայն սպառնալիք է Վենեսուելայի ժողովրդի համար, այլև նրա գործողությունները՝ սպառնում են հարևան երկրների խաղաղությանը և անվտանգությանը: