Վենեսուելա. Կարակասի դեմ ուղղված ռազմական դաշինքի ձևավորումն ամոթալի է
https://parstoday.ir/hy/news/world-i111384-Վենեսուելա._Կարակասի_դեմ_ուղղված_ռազմական_դաշինքի_ձևավորումն_ամոթալի_է
Վենեսուելայի արտգործնախարարը նշել է, որ Ամերիկա մայրցամաքում ռազմական դաշինք ձևավորելու Վաշինգտոնի քայլերն արվում են Կարակասի դեմ ռազմական միջամտության նպատակով, և դա ամոթալի է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 12, 2019 12:55 Asia/Tehran
  • Վենեսուելա. Կարակասի դեմ ուղղված ռազմական դաշինքի ձևավորումն ամոթալի է

Վենեսուելայի արտգործնախարարը նշել է, որ Ամերիկա մայրցամաքում ռազմական դաշինք ձևավորելու Վաշինգտոնի քայլերն արվում են Կարակասի դեմ ռազմական միջամտության նպատակով, և դա ամոթալի է:

Խորխե Արիզան ԱՄՆ-ի ռազմական դաշինքը  որակել է որպես Լատինական Ամերիկայում գաղութատիրության ամոթալի ժառանգություն:

Արիզան ասել է, որ պայմանագիրը կազմվել է սառը պատերազմի ժամանակ՝  Լատինական Ամերիկայում ռազմական միջամտության  օրինականացման համար և միայն Ֆոլկլենդյան կղզիների շուրջ Բրիտանիայի կողմից Արգենտինայի դեմ հրահրած պատերազմն անտեսելու համար:

Նա հավելել է. «Ցավալի է, որ ԱՄՆ զինված ուժերի կողմից թիրախավորված երկրները, որոնց գյուղերը թալանվեցին այս պայմանագրով, այսօր հաստատում են նույն ոճրագործությունը մի եղբայր երկրի դեմ»:

Չորեքշաբթի օրը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն մեջբերում անելով ԱՄՆ-ի գլխավորությամբ, Լատինական Ամերիկայի 10 երկրների և Վենեսուելայի ինքնակոչ նախագահ Խուան Գուայդոյի միջև կնքված  փոխօգնության վերաբերյալ դաշինքի պայմանագրից, պնդել էր, որ Մադուրոն ոչ միայն սպառնալիք է Վենեսուելայի ժողովրդի համար, այլև նրա գործողությունները՝ սպառնում են հարևան երկրների խաղաղությանը և անվտանգությանը: