Կատալոնիայի անկախության կողմնակիցների զանգվածային ցույց Բարսելոնայում
https://parstoday.ir/hy/news/world-i111388-Կատալոնիայի_անկախության_կողմնակիցների_զանգվածային_ցույց_Բարսելոնայում
Կատալոնիայի Բարսելոնա քաղաքում տասնյակ հազարավոր քաղաքացիներ զանգվածային ցույցեր անցկացնելով, կրկին բարձրացրել են անկախության հարցը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 12, 2019 17:51 Asia/Tehran
  • Կատալոնիայի անկախության կողմնակիցների զանգվածային ցույց Բարսելոնայում

Կատալոնիայի Բարսելոնա քաղաքում տասնյակ հազարավոր քաղաքացիներ զանգվածային ցույցեր անցկացնելով, կրկին բարձրացրել են անկախության հարցը:

Իսպանիայի Կատալոնիայի տարածքի տասնյակ հազարավոր անկախատենչներ, չորեքշաբթի օրը Կատալոնիայի անկախության օրվա առիթով կարգախոսներ վանկարկելով և   դրոշակներ ու պաստառներ կրելով, ցույցեր են անցկացրել ի պաշտպանություն այդ տարածքի անկախության:

Կատալոնիայի անկախության հանրաքվեն կայացել է 2017 թվականի հոկտեմբերին, սակայն Իսպանիայի Սահմանադրական դատարանն այն համարել է անօրինական և հանրաքվեի  կազմակերպիչները փախել կամ բանտարկվել են:

Կատալոնիայի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման:

Ի դեպ Իսպանիայի վարչապետ  Պեդրո Սանչեսը Կատալոնիայի ազգային օրվա առիթով թուիթերյան իր էջում կատարած գրառման մեջ լավատեսություն է հայտնել այդ օրվա կապակցությամբ: «Այս օրը պետք է բոլոր կատալոնացիները միավորվեն Սահամանդրության և փոխադարձ հարգանքի շրջանակում երկխոսություն անցկացնելու համար», գրել է նա: