Ֆրանսիայի հիվանդանոցներում մեկնարկել է գործադուլ, կառավարության տնտեսական քաղաքականության դեմ
Ֆրանսիայի հիվանդանոցների աշխատակիցները գործադուլ են հայտարարել՝ բողոքելով կառավարության տնտեսական քաղաքականության դեմ:
Press TV-ի հաղորդման համաձայն, Ֆրանսիայի հիվանդանոցների աշխատակիցները հայտարարել են, որ բողոքում են ոչ միայն նախագահ Էմանուել Մակրոնի ծայրահեղ քաղաքականության, այլև Ֆրանսիայում վերջին տասնամյակում վարվող տնտեսական խիստ քաղաքականության հետևանքների դեմ:
Ֆրանսիայի հիվանդանոցների աշխատակիցները պահանջնում են ստեղծել 10,000 աշխատատեղ և կառուցել նոր հիվանդանոցներ:
Նրանք համոզված են, որ այդ հաստատությունների ստեղծումը կօգնի բարելավել Ֆրանսիայում միջին խավի հիվանդների բուժման վիճակը, բայց այս պահանջը չի համապատասխանում կառավարության տնտեսական կոշտ քաղաքականությանը: Մակրոնը հայտարարել է, որ խստացնելու է տնտեսական կոշտ քաղաքականությունը: