Մոսկվա. Չնայած արտաքին միջամտություններին, ռուս-չինական հարաբերությունները խորանում են
https://parstoday.ir/hy/news/world-i111404-Մոսկվա._Չնայած_արտաքին_միջամտություններին_ռուս_չինական_հարաբերությունները_խորանում_են
ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսատանի ու Չինաստանի հարաբերություններն այնքան ամուր են, որ որևէ երրորդ երկիր չի կարող դրանցում ճեղք առաջացնել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2019 07:32 Asia/Tehran
  • Մոսկվա. Չնայած արտաքին միջամտություններին, ռուս-չինական հարաբերությունները խորանում են

ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է, որ Ռուսատանի ու Չինաստանի հարաբերություններն այնքան ամուր են, որ որևէ երրորդ երկիր չի կարող դրանցում ճեղք առաջացնել:

Հինգշաբթի օրը Լավրովը հայտարարել է, որ ՌԴ և Չինաստանի ԱԳ նախարարությունների միջև առկա են ակտիվ կառուցողական ու վստահելի հարաբերություններ, որոնց միջոցով հնարավոր է հասնել նախանշված նպատակներին:

Նա հավելել է, որ Մոսկվա-Պեկին հարաբերություններն ամրապնդվել են երկու երկրների ղեկավարների միջև ստորագրված հայտարարությամբ, որում կողմերը նախանշել են փոխգործակցության առավել լայն շրջանակ:

Վերջին տարիներին, ՌԴ-Չինաստան հարաբերությունները, ԱՄՆ-ի միջամտություններին ու քայլերին զուգահեռ, ավելի են խորացել ու ամրապնդվել: